ՄԵԾ ԻՇԽԱՆՈՒՀԻ ԵԼԻԶԱՎԵՏԱՅԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ԿԲԵՐՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Սուրբ նահատակ մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնայի մասունքներին կարող են խոնարհվել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԱՊՀ երկրների հավատացյալները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ինչպես այսօր Մոսկվայում լրագրողներին է հաղորդել Ռուսաստանի Ազգային փառքի կենտրոնի նախագահ Ալեքսանդր Մելնիկը, իշխանուհի Ելիզավետայի մասունքները հուլիսի 25-ին Երուսաղեմից կբերվեն Ռուսաստան: Մինչեւ 2005 թվականի փետրվարը մասունքները կտեղափոխվեն Ռուսաստանի մարզերով, իսկ հետո նրանց կկարողանան խոնարհվել նաեւ հավատացյալները Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Կիրգիզիայում, Մոլդավիայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Բալթիայի երկրներում: Մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնան եղել է Մոսկվայի գեներալ-նահանգապետ, մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչ Ռոմանովի կինը: Ահաբեկիչների ձեռքից ամուսնու մահից հետո նա հիմնել է Մարֆո-Մարիական գթության մենաստանը, որը հռչակվել է ամբողջ աշխարհով իր բարեգործությամբ: Հեղափոխությունից հետո Ելիզավետա Ֆյոդորովնան հրաժարվել է լքել Ռուսաստանը: 1918 թվականի ապրիլին նրան տարել են Ալապաեվսկ, որտեղ եւ նա ընդունել է իր նահատակի մահը` նրան կենդանի գցել են հանքահորի մեջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---