«Հայկական ժամանակ». Վարդանիկը ԱՊՊԱ կպցրեց, հիմա եղբոր հերթն է

«Հայկական ժամանակ». Վարդանիկը ԱՊՊԱ  կպցրեց,  հիմա եղբոր հերթն է

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ իրենց հրապարակումից հետո ԱՊՊԱ կտրոնը իր զրահապատ մեքենայի դիմապակուն փակցնելով`Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կորցրեց գյումրեցի «ամենալավ տղու» կարգավիճակը։

«Սա իհարկե շոշափելի հարված էր տեղական այդ իշխանիկի «ռեյծինգին»։ Ու հիմա, թերևս, Ղուկասյանների ընտանքի «պատիվը» բարձր պահելու համար քաղաքապետի եղբայր Գևորգ Ղուկասյանն է համառորեն շարունակում շրջել առանց ԱՊՊԱ կտրոնի։ Քաղաքեպատարնում դե յուրե միջին պաշտոն զբաղեցնող Գևորգ Ղուկասյանը դե ֆակտո եղբոր տեղակալն է համարվում, և բոլոր այն գործերը, որոնց համար հատուկ վերաբերմունք է պահանջվում, գլուխ են բերվում Գևորգ Ղուկասյանի միջոցով։ Ուշագրավ է այն փաստը, որ Գևորգ Ղուկասյանն այս սպիտակ ջիփն ամեն օր կայանում է եղբոր` Վարդան Ղուկասյանի այն մեքենայի կողքին, որի դիմապակուն անցած շաբաթ մեծ աղմուկով փակցնել տվեցին ԱՊՊԱ կտրոնը։ Եվ ուրեմն` երկու հրապարակային հարց. առաջին` Գյումրիի ճանապարհային ոստիկանները երբեք չե՞ն տեսել, որ քաղաքապետի եղբոր մեքենան առանց ԱՊՊԱ կտրոնի է, երկրորդ` Գևորգ Ղուկասյանը չհասկացա՞վ, որ եթե եղբոր մեքենային ԱՊՊԱ կտրոն հայտնվեց, ուրեմն` շուտով իր մեքենայի դիմապակուն էլ կհայտնվի։ Եվ ուրեմն իրավիճակը այլ կերպ, քան բեսպրեդել` հնարավոր չէ որակել»,–գրում է օրաթերթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---