«Ժառանգությունը» կմասնակցի նոր խորհրդարանի աշխատանքներին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հրաժարվել իր մանդատից![]() 2 հունիսի 2012 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի 5-րդ գումարման ԱԺ աշխատանքներին, սակայն կբարձրացնի իր պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը` կուսակցության կառավարման նիստին: Նման հայտարարությամբ հունիսի 2-ին նա հանդես է եկել Երևանում կայացած «Ժառանգության» համագումարի ժամանկ: Այս առնչությամբ նա նկատել է, որ «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները, որոնց համաձայն են նաև «Ազատ դեմոկրատները», այնպիսին են, որ եթե խմբակցության առավել արդյունավետ աշխատանքի համար անհարժեշտ են նոր մարդիկ, իրենք պատրաստ են հրաժարվել իրենց մանդատներից: Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ քննադտության է ենթարկել խորհրդարանական ընտրությունները, ընդգծելով, որ Հայաստանը հերթական անգամ բախվել է «դե-յուրե» և «դե-ֆակտո» հակասություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |