Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակը ղարաբաղյան դիրքերի ուղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց

Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակը ղարաբաղյան դիրքերի ուղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---