2 հունիսի 2012 - 15:41 AMT
Մուբարաքի որդիների բոլոր մեղադրանքները հանվել են` ժամկետանց լինելու պատճառով

Կահիրեի Քրեական դատարանը շաբաթ օրը հանել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների մեղադրանքները` ժամկետանց լինելու պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ցմահ ազատազրկման էին դատապարտվել Եգիպտոսի նախկին նախագահը և ՆԳ նախկին նախարարը:

Դատապարտյալներին մեղադրանքներ էին ներկայացվել 2011թ հունվարյան ապստամբության մասնակիցներին սպանելու, ինչպես նաև կաշառակերության համար: Դատախազությունը նախկին նախագահի և ՆԳ նախախարարի համար պահանջել է մահապատիժ: