Լոս Անջելեսում բացվել է Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը![]() 2 հունիսի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի «Երևակայական բնապատկերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ: ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով «Հայաստանի տանը» Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը ուղղված է համայնքի նշանավոր դեմքերին առավելագույնս ճանաչելի դարձնելուն և այն շարունակական կլինի: Ցուցահանդեսին ներկա էին և ելույթ ունեցան նաև Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը: Հայտնի նկարիչը բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Անվանի նկարիչը այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ–ում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |