2 հունիսի 2012 - 17:07 AMT
Հրաչյա Քոչար փողոցում վրաերթի ենթարկված 64–ամյա կինը տեղում մահացել է

«ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այսօր Հ. Քոչարի փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Ժաննա Սաղաթելյանին, ով տեղում մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կատարվում է քննություն: