2 հունիսի 2012 - 17:14 AMT
Տիգրան Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ կդառնա

Շաբաթ օրը ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստում ընդունվել է որոշում այն մասին, որ նոր վարչապետ կդառնա կառավարության գործող ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդել է իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, այդ որոշումն ընդունվել է միաձայն: Նրա խոսքով` մոտ օրերս կնշանակվեն արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարները:

Շարմազանովը նշել է, որ օրենքով սահմանված ժամկետում կնշանակվեն նաև մնացած նախարարները: Ընդ որում նա խոստացել է, որ մեկ ամսվա ընթացքում խորհրդարանում կքննարկեն կառավարության ծրագիրը: