Հուլիսի 20-ից օգոստոսի 1-ը Ուկրաինայում Հայաստանը կմասնակցի «Լավագույնս փոխենք աշխարհը» խորագրով 11-րդ միջազգային մանկական փառատոնին, որը կանցկացվի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում:
Միջազգային մանկական փառատոնին Հայաստանը կներկայանա «Երաժշտարվեստ» (էստրադային երգարվեստ), «Պարարվեստ», «Լրագրություն» և «Առաջնորդ անվանակարգերում` 10 մասնակիցներով: Այս տարի «Արտեկ» կմեկնի նաև Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական ծրագրերի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից հայտարարված «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչված Սարիբեկյան Դավիթը (Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ):
Հայաստանը հիշյալ փառատոնին մասնակցում է 2002 թվականից (ավելի քան 150 շնորհալի երեխա):