3 հոգի Մրգավանի երկաթգծի հարակից դաշտ են գնացել` թմրանյութ ներարկվելու համար![]() 2 հունիսի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները երեկ թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Մրգավան գյուղի վերջնամասում գտնվող երկաթգծին հարակից դաշտից իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին և երկու ուղևորներին: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գազօջախ` 3 կգ տարողությամբ, մետաղյա տարայի մեջ լցված մոտ 24 գ անգույն, յուրահատուկ հոտով թմրանյութի նմանվող հեղուկ` սպիտակ փոշենման զանգվածի նստվածքով, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինի հոտով մոտ 300 գ դեղնավուն հեղուկ` սպիտակ նստվածքով, «Կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ պատիճ, «Դիմիդրոլ» տեսակի դեղորայքի 2 պատիճ` դեղահաբերով, և 5 մլգ տարողության 2 ներարկիչ: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, բերման ենթարկվածները խոստովանել են, որ հիշյալ ավտոմեքենայի սրահում գազօջախի վրա պատրաստել են թմրանյութ` ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |