Բլոգեր Տիգրան Քոչարյանը երիտասարդ ՀՀԿ-ականներին է ներկայացել սոցցանցերում գրագետ աշխատելու ձևերը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը երիտասարդ ՀՀԿ-ականներին է ներկայացել սոցցանցերում գրագետ աշխատելու ձևերը

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականներն այսօր հանդիպում-քննարկում են ունեցել բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀՀԿ մամուլի ծառայությունից` երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում խոսվել է ներկա ժամանակներում սոցիալական ցանցերի կարևորության մասին, ներկայացվել է դրանց հետ աշխատանքի, վիրտուալ դաշտում բանավիճելու նրբությունները։

Տիգրան Քոչարյանը նշել է, որ սոցիալական ցանցերը որոշակի մշակույթ են ձևավորում, որը շատ հաճախ տարբերվում է նրանից, ինչ կատարվում է իրական կյանքում. «Շատերն այսօր անտեղյակ են՝ ինչպես իրենց պահել Ֆեյսբուքում կամ այլ ցանցերում, ինչը խիստ կարևոր է, առավել ևս երբ անհատը ներկայացնում է որևէ կազմակերպություն։ Պետք է իմանալ որոշակի հմտություններ՝ չվնասելու այն կազմակերպությանը, որը ներկայացնում ես»,- նշել է Տիգրան Քոչարյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև PR տեխնոլոգիաներին, PR-ի ձևերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացները, քաղաքացիական ակտիվությունը և նրա զարգացման միտումները։ Բանախոսը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---