9  02.06.12 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բաց մարզումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց բաց մարզում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց բաց մարզում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Ղազախստանի հետ կայանալիք ընկերական խաղից առաջ անցկացրեց բաց մարզում: Հայաստանի ընտրանու կազմում բացակայում էր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը հույների դեմ ընկերական խաղից հետո (0:1) ոտքի հետ կապված խնդիր ունի և բուժզննում կանցնի Մոսկվայում: Հավաքական է հրավիրվել “Գանձասարի” դարպասապահ Գևորգ Պռազյանը:

Հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ հույների հետ հանդիպումը լարված ստացվեց, և Հայաստանի ընտրանին ցույց տվեց իրեն ոչ բնորոշ խաղ: “Չկարողացանք գոլային պահերը իրացնել, այդ պատճառով էլ արդյունքն այդպիսին եղավ: Այդ խաղը լավ փորձություն էր հավաքականի համար: Իմ խաղից այդքան էլ գոհ չեմ, երևի պատճառն այն է, որ վաղուց չէի հանդես եկել հավաքականում”,- նշեց Մանոյանը:

Ըստ ֆուտբոլիստի, ղազախների հետ խաղում ամեն ինչ անելու են, որ շտկեն թերություններն ու հասնեն հաղթանակի:

Գևորգ Ղազարյանի կարծիքով էլ Հայաստանի հավաքականի կատարմամբ երկու տարբեր խաղակեսեր եղան, որովհետև ժամանակ պահանջվեց մրցակցի խաղին հարմարվելու համար: “Վաղուց չէինք խաղացել միասին, ինչը երևաց դաշտում, բախտն էլ մեզ չժպտաց: Երկրորդ խաղակեսում մոտ 20 րոպե ակտիվ էինք գործում և ստեղծեցինք մի քանի վտանգավոր պահեր, սակայն չստացվեց դրանք իրացնել”,- ավելացրեց Ղազարյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---