Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Յոշիխիտո Նոդայի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանն ընդունվել է համատեղ հայտարարություն, որի եզրափակող հատվածը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Կողմերը բարձր գնահատեցին Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և վստահություն հայտնեցին, որ վերջնական կարգավորումը պետք է հենված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ: