Բակո Սահակյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին կոպիտ խախտումները

Բակո Սահակյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին կոպիտ խախտումները

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները որակել է որպես սադրիչ գործողություններ` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը, և այս համատեքստում անհրաժեշտ համարել համապատասխան միջոցների ձեռնարկումը նման պահվածքը չեզոքացնելու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---