Հունիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,4 մլն դրամի առք և վաճառք` 412,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412,5 դրամ:
Ընդ որում, հունիսի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413,24 դրամ`հունիսի 6-ի համեմատ նվազելով 0,02 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 520,15 դրամ` ավելանալով 3,95 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,10 կետով` կազմելով 12,80 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: