«Սթար» սուպերմարկետի մոտ հայտնաբերված դիակի առնչությամբ քրեական գործ է հարուցվել![]() 7 հունիսի 2012 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ավանի «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ հունիսի 6-ի երեկոյան 23–ամյա Վրեժ Պողոսյանի հայտնաբերված դիակի առթիվ այսօր ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ, 1976 թ. ծնված Արսեն Հակոբյանը, որը խոստովանել է, որ հիշյալ օրը ուղևոր փոխադրելու շուրջ իր և Վրեժ Պողոսյանի միջև վեճ է ծագել, և պարզաբանման նպատակով հանդիպել են «Սթար» սուպերմարկետի դիմաց, որտեղ առաջացած վիճաբանության ընթացքում ինքը բռունցքով հարվածել է Վ. Պողոսյանի աջ քունքին, ինչի հետևանքով նա մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |