The New York Times. Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները շատ են սրվել![]() 7 հունիսի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - The New York Times-ն իր էջերում նյութ է հրապարակել ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին: «Առանց այդ էլ Իրանի ու Ադրբեջանի լարված հարաբերությունները էլ ավելի վատթարացան վեջին շաբաթներին Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ Թեհրանի մտահոգության պատճառով»,-գրում է The New York Times-ը: Կենսական նշանակության սահմանակետը փակ է արդեն մի քանի օր, բեռնատարների հերթեր են գոյացել, գրում է թերթը: Իրանի նավերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում: Երկու երկրների դեսպանները վերադարձել են հայրենիք: «Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները շատ են սրվել»,-ասել է Էլհան Շահինօղլուն, Բաքվի «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրենը: Հոդվածում ասվում է, որ պաշտոնապես Ադրբեջանը պնդում է, թե կցանկանար չեզոք մնալ Իրանի միջուկային խնդրի հարցում: Սակայն Ալիևի կառավարությունը բացահայտորեն ընդգծում է, որ իրավունք ունի ուժեղացնել ռազմական կապերն Իսրայելի հետ: Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի, որպես Արևմուտքի դաշնակցի կարևորությունը լիովին արտահայտվեց Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ: Սակայն, կապն Արևմուտքի հետ Իրանի հետ լարվածության միայն մի գործոնն է: Բաքուն արդեն վաղուց է դժգոհ նրանից, որ Իրանն աջակցում է Ադրբեջանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |