Պան Գի Մունը հայտարարել է, որ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը![]() 7 հունիսի 2012 - 19:42 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Սիրիայի Համա քաղաի սպանությունների վերաբերյալ հաղորդագրությունը և հայտարարել, որ ՄԱԿ-ի դիտորդների վրա, որոնք փորձել են ժամանել սպանության վայր, կրակ է բացվել: «Ես հաղորդագրություն եմ ստացել այն մասին, որ ՄԱԿ-ի դիտորդների վրա կրակ է բացվել սովորոկան զենքից»,-հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Գլխավոր ասամբլեային տեղեկացնելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, որտեղ նախորդ տարվա մարտից զոհվել է արդեն մոտ 12 հազար մարդ, հաղորդում է BBC-ն: Նա նաև հայտարարել է, որ Սիրիային սպառնում է քաղաքացիական պատերազմի վտանգը: Գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել: Նա հայտարարել է նաև, որ նախագահ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |