«Ազատ դեմոկրատները» կօժանդակեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը 2013թ. նախագահական ընտրություններում

«Ազատ դեմոկրատները» կօժանդակեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը 2013թ. նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողներին հայտնել է, որ եթե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրի իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում, ապա իրենք կօժանդակեն նրան: Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ իրենք ընդհանուր թիմի մաս են կազմում:

Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներին» նոր խորհրդարանում, ապա, Արզումանյանի խոսքով, իրենք «Ժառանգության» և ընդդիմադդիր ուժերի հետ միասին կփորձեն ազդել օրենսդրական նախաձեռնությունների վրա, առաջարկել սեփական նախաձեռնությունները:

Ընդ որում նա նկատել է, որ հաշվի առնելով իրենց խմբակցության սակավաթվությունը` 5 հոգի, իրենց հնարավորությունները սահմանափակ են: Ինչ վերաբերում է խորհրդարանում այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, ապա, Արզումանյանի խոսքով, իրենք համագործակցելու են բոլորի և առաջին հերթին Հայ ազգային կոնգրեսի ու ՀՅ Դաշնակցության հետ:

Արզումանյանը նաև հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունը «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միջև առկա տարաձայնությունների մասին:

 Ուշագրավ
---