Ռիչարդ Կիրակոսյանն ադրբեջանական դիվերսիաները կապում է նաև կոալիցիային չանդամակցելու ԲՀԿ որոշման հետ![]() 8 հունիսի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական դիվերսիաները շփման գծում ուղղված էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինոթոնի այցը ստվերելուն, ինչպես նաև ներքին թուլություն գտնելու համար Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Երևանում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նա մասնավորապես, նշել է, որ ինչպես և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, Բաքուն ձեռնարկեց գործողություններ, ցույց տալու համար, որ թուլություն է զգում Հայաստանի ներսում: Կիրակոսյանը մասնավորապես ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ հարձակումները սկսեցին այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն չանդամակցեց կոալիցիային: «Եվ չնայած նրան, որ իրականում Հայաստանի ներքին թուլությունն ահեթեթություն է և չարժե նույնիսկ խոսել դրա մասին, Բաքվի համար դա լուրջ գործոն էր»,-նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |