8 հունիսի 2012 - 16:46 AMT
Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարություն Բերբերյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Հարություն Բերբերյանի վրա:

Նախկինում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարել է Արամ Անանյանը, որն այժմ վարչապետի խորհրդականն է: