8 հունիսի 2012 - 16:55 AMT
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հյուրընկալել է ռազմական դասընթացների 150 շրջանավարտների

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն այսօր` հունիսի 8-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հյուընկալել է §Միջազգային ռազմական կրթություն և վարժանք¦ (ՄՌԿՎ) ծրագրի 154 շրջանավարտներին:

2002 թվանկանից ի վեր ավելի քան 150 շրջանավարտներ հաճախել են ԱՄՆ տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ` հիմնականում կենտրոնանալով այնպիսի ոլորտների ուսումնասիրության վրա, ինչպիսիք են պաշտպանական բարեփոխումները, իրավական կրթությունը, թիկունքի ապահովումը, կառավարումը, նաև կապիտանների և մայորների համար նախատեսված դասընթացները: Այս միջոցառմանը մասնակցելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և պաշտպանության նախարարության 170 զինվորական սպաներ և քաղաքացիական աշխատակիցներ:

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: 2002 թվականից ի վեր ՄՌԿՎ ծրագրին հատկացվել է 5.8 մլն ԱՄՆ դոլար: ՄՌԿՎ շրջանավարտները հաճախ ստանձնում են ավելի բարձր պաշտոնների՝ որպես ՀՀ ռազմական կցորդներ ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում, Վրաստանում և այլ զինվորական հրամանատարություններում: