Բենզինի և դիզվառելիքի մեկ տոննայի արժեքը Չինաստանի ներքին շուկայում հունիսի 9-ից կնվազի 530 յուանով (84 դոլարով) և 510 յուանով (80,6 դոլարով) համապատասխանաբար: Ինչպես գրում է Ինտերֆաքսը, այդ մասին ասվում է Չինաստանի Զարգացման և բարեփոխումների գծով պետկոմիտեում:
Փաստաթղթում ասվում է, որ իշխանությունների այս քայլը կապված է համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետ:
Չինաստանում նավթի գինը ձևավորվում է պետության հսկողության ներքո: