ՄԱԿ դիտորդները ուրբաթ օրը հասել են Սիրիայի Ալ Քուբեյր բնակավայր, որտեղ կոտորած է տեղի ունեցել, ըստ ակտիվիստների տեղեկությունների, առնվազն 78 մարդ է սպանվել է, հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ ՄԱԿ ներկայացուցիչներին մի քանի անգամ կանգնեցրել են սիրիական բանակի անցակետերում, իսկ երբեմն ետ են դարձրել՝ պատճառաբանելով թե նրանց կարող է վտանգ սպառնալ:
Ալ Քուբեյրի սպանդը արդեն երկրորդն է Խուլայի իրադարձություններից հետո, երբ զինյալների ձեռքից խաղաղ բնակիչներ են մահանում, այդ թվում կանայք ու երեխաներ: