8 հունիսի 2012 - 19:54 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիայի նկատմամբ ուժային միջոցների կիարռման վերաբերյալ բանաձևերի ընդունումը միայն կվատացնի իրավիճակը

ՄԱԿ-ի ԱԽ-ում Կանոնադրության 7-րդ գլխի համապատասխան բանաձևի ընդունումը կբարդացնի Սիրիայում տիրող բարդ իրավիճակը, կարծում է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գատիլովի խոսքով, «սահմանափակող կամ ուժային միջոցների ընդունումը, ակնհայտորեն, կսրի ներկայումս այդ երկրում տիրող բարդ իրավիճակը»:

«Մեր կարծիքով, այժմ պետք չէ լրացուցիչ ճնշում գործադրել, պատժամիջոցներ ընդունել կամ ուժի կիրառման սպառնալիք օգտագործել»,-ընդգծել է նա: