Երևանում և Բաքվում ԵՄ ղեկավարը, ամենայն հավանականությամբ, դարձյալ հայտարարելու է ղարաբաղյան հարցում ԵՄ ավելի ակտիվ դեր խաղալու ցանկության մասին

Երևանում և Բաքվում ԵՄ ղեկավարը, ամենայն հավանականությամբ, դարձյալ հայտարարելու է ղարաբաղյան հարցում ԵՄ ավելի ակտիվ դեր խաղալու ցանկության մասին

PanARMENIAN.Net - Հուլիսի սկզբին Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը կայցելի Հարավային Կովկասի երկրներ:

Ինչպես SalamNews-ին հայտարարել է ԵՄ ներկայացուցչության ադրբեջանական ղեկավար Ռոլանդ Կոբիան, Ռոմպեյը կքննարկի ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ:

«Դուք գիտեք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը բազմիցս հայտարարել են խնդրի լուծման հարցում կազմակերպության` առավել ակտիվ դեր ստանձնելու ցանկության մասին: Ամենայն հավանականությամբ, Հերման վան Ռոմպեյը ևս մեկ անգամ կհայտնի այդ մասին»,-ընդգծել է Կոբիան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---