Ռաֆայել Նազարյան. Անդորրայի դեմ մեզ դժվար խաղ է սպասվում, բայց մեր միակ նպատակը հաղթելն է

Ռաֆայել Նազարյան. Անդորրայի դեմ մեզ դժվար խաղ է սպասվում, բայց մեր միակ նպատակը հաղթելն է

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշեց, որ թիմի նախապատրաստական աշխատանքը նորմալ է ընթանում, և այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա:

“Վաղն առավոտյան վերջնական կորոշենք այն կազմը, որը կխաղա Անդորրայի դեմ: Բարձր կենրոտացվածությունը, արագությունը կօգնեն մեզ այս խաղում հաջողության հասնել: Մեր միակ նպատակը հաղթելն է, բայց միևնույն ժամանակ կարևոր է նաև գեղեցիկ խաղ ցույց տալը”,- ասաց Նազարյանը:

Անդորրայի դեմ առաջին խաղում հյուրընկալվելիս Հայաստանի հավաքականը նվազագույն` 1:0 հաշվով առավելության է հասել անդորրացիների նկատմամբ:

Գլխավոր մարզիչը նշեց, որ այդ խաղն ամենադժգույնն էր, ու հաղթանակն իրենց դժվար է տրվել. “Ես տղաներին ասել եմ, որ վաղը դժվար խաղ է սպասվում, քանի որ բարդ է ամբողջովին պաշտպանվող թիմի դեմ խաղալը: Բայց կրկնեմ, որ վաղվա նպատակը միայն հաղթելն է”: Հայաստանի մինչև 21 տարեկանների ընտրանին 2013թ. Եվրոպայի 2013թ. առաջնության խմբային փուլում հունիսի 12-ին կհյուրընկալի Անդորրայի հավաքականին: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Հայաստանի հավաքականը 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական 3-րդ խմբում վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---