Լավրովը մեկնում է Իրան քննարկելու համար իրավիճակն Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում

Լավրովը մեկնում է Իրան քննարկելու համար իրավիճակն Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 13-ին կայցելի Իրան, որտեղ կքննարկի իրավիճակը Մերձավոր ու Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այդ թվում Սիրիայում: Իրանի ղեկավարության հետ հանդիպմանը Լավրովը մտադիր է քննարկել նաև ՌԴ նախաձեռնությունը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողով անցկացնելու վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ելնում ենք նրանից, որ Սիրիայի հարևան երկրներից ու սիրիական կողմերի վրա ազդեցություն ունեցող երկրներից բացի, մասնակիցների թվում պետք է լինի նաև Իրանը: Առանց Իրանի մասնակցության հնարավոր չի լինի կառուցողական միջազգային ազդեցության հասնել Սիրիայի հարցում»,-ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

ԱՄՆ-ն կտրականապես մերժել է Իրանի հնարավոր մասնակցությունը Սիրիայի կարգավորմանը: Ըստ ռուսական կողմի, խորհրդաժողովին կարող են մասնացել մոտ 15 երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն՝ ԱՊԼ-ն, ԻՀԿ, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---