Ռուսաստանը հուսով է, որ Իրանի ու «վեցնյակի» միջև կառուցողական երկխոսություն կհաստատվի

Ռուսաստանը հուսով է, որ Իրանի ու «վեցնյակի» միջև կառուցողական երկխոսություն կհաստատվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հուսով է, որ կառուցողական երկխոսություն կհաստատվի հունիսի 18-19 Մոսկվայում կայանլիք ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի միջև՝ Իրանի միջուկային ծրագրի միջազգային միջնորդների «վեցնյակի» քաղտնօրենների մասնակցությամբ, ասել են ՌԴ ԱԳՆ-ում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հուսով ենք, որ բոլոր պատվիրակությունները, ներառյալ իրանական, կառուցողական երկխոսության տրամադրվածությամբ կժամանեն Մոսկվա»,-ասել են ՌԴ ԱԳՆ-ում՝ նշելով, որ միջնորդների «վեցնյակի» հանդիպումը քննարկվելու է հունիսի 13-ին ՌԴ ԱԳ նախարարի Իրան կատարելիք այցի ժամանակ:

«Անկասկած, մենք հասկանում ենք, որ Մոսկվայում չի հաջողվի պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ, սակայն, ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացն անպայման պետք է շարունակվի մոսկովյան ռաունդից հետո»,-ասել է են ԱԳՆ-ում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---