ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 8-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամադ Խաթամին: Ինչպես հաղորդել է ՀՀ մամլո ծառայությունը, Խաթամիի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի նախարարները եւ այլ պաշտոնական անձինք: Նույն օրը տեղի կունենա նախագահների առանձնազրույցը, այնուհետեւ` բանակցություններ ընդլայնված կազմով: Նշենք, որ Պաշտոնական այցի ընթացքում Իրանի նախագահը ելույթ կունենա Ազգային Ժողովի նիստում, հանդիպում կունենա վարչապետի հետ: Նշենք, որ այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Մ.Խաթամիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր եւ ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Իրանի նախագահը նաեւ հանդես կգա Հայաստանի Ազգային ժողովում, կհանդիպի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, ինչպես նաեւ կայցելի Երեւանի պետական համալսարան:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---