Կարա Բալայի արձանը կվերադարձվի իր նախկին տեղը

Կարա Բալայի արձանը կվերադարձվի իր նախկին տեղը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը հավանություն է տվել Կարա Բալայի արձանը Աբովյան փողոցում վերատեղադրելու համար։ Քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, Կարա Բալայի արձանը Տերյան փողոցից («Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտից) կտեղափոխվի իր նախկին տեղը`Աբովյան փողոց:

Ավելի վաղ ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր հանդես էին եկել արձանը տեղափոխելու նախաձեռնությամբ, որին միացել էր նաև արձանի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---