14 հունիսի 2012 - 16:40 AMT
Աջափնյակում վաղը ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունիսի

15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 40ա, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: