Շառլ Ազնավուրը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

Շառլ Ազնավուրը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության  «Կոմիտաս» մեդալով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյա հոբելյանի շրջանակներում հունիսի 13-14-ը Շվեյցարիայի Համադաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

Պաշտոնական մի շարք հանդիպումներից հետո նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնև քաղաքի և Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կազմակերպած Ս.Բաբայանի դաշնամուրային համերգին: Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ է հանձնել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին:

Համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության իրազեկումն է: Համերգի ընթացքում կատարված կամավոր նվիրատվությունները կնպատակաուղղվեն Հայաստանի սոցիալապես անապահով դպրոցականների բարօրությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---