Հունիսի 16-24-ը Ջերմուկում անցնում է Շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հինգերորդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 60 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր:
Երկու տուրից հետո չորս շախմատիստներ երկու միավոր են վաստակել և կիսում են 1-4 տեղերը: Լրացուցիչ արդյունքներով առաջին տեղում է Դավիթ Շահինյանը, երկրորդում Դաբիթ Լոմսաձեն (Վրաստան), իսկ Սուրեն Պողոսյանը երրորդն է:
Կարեն Ասրյանը 2006թ. Շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: FIDE վարկանիշով ուներ 2634 միավոր, ինչն ապահովում էր նրան չորրորդ տեղը Հայաստանի լավագույն շախմատիստների թվում: 2008թ. 28 տարեկան հասակում Կարեն Ասրյանը մահացավ ինսուլտից: Այդ կապակցությամբ ընդհատված «Շախմատի հսկաներ» մրցաշարը անվանակոչվեց նրա անունով