18 հունիսի 2012 - 13:39 AMT
Օլիմպիական խաղերի մոտ մեկ մլն տոմս է վաճառվել տարբեր երկրների 10 անգամ բարձր գնով

Օլիմպիական խաղերը տեղի կունենան Լոնդոնում հունիսի 27-ից օգոստոսի 12-ը: Սակայն, արդեն սկանդալ է առաջացել: ՄՕԿ-ը հետաքննություն է սկսել խաղերի տոմսերի բարձր գների վերաբերյալ: Ըստ փորձագետների, հաստատված գները 10 անգամ գերազանցում են իրական արժեքը:

Հետաքննության համար առիթ է հանդիսացել The Sunday Times թերթի լրագրողական հետաքննությունը: Պարզվել է, որ Օլիմպիական խաղերի մոտ մեկ մլն տոմս է վաճառվել տարբեր երկրների 10 անգամ բարձր գնով: ՄՕԿ խոստացել է պատժել մեղավորներին ու վերականգնել արդարությունը: