21 հունիսի 2012 - 11:47 AMT
Ռուսաստանի ՊՆ-ն մշակում է Սիրիայից ՌԴ քաղաքացիների տարհանման ծրագիրը

Ռուսաստանի ԶՈւ, ներառյալ նավատորմը, այլ ծառայություններ սկսել են պատրաստվել Սիրիայում հնարավոր խնդիրների կատարմանը՝ այդ թվում ՌԴ քաղաքացիների տարհանմանը երկրից: Այդ մասին «Վեդոմոստի» պարբերականին են հայտնել երկու աղբյուր ուժային կառույցներում:

Առաջիկա օրերին ռուսական նավերը գործուղելու ցուցումներ չկան :

ՊՆ-ից բացի, ՌԴ քաղաքացիների տարհանման կոնկրետ ծրագրեր պատրաստելու հրահանգ է տրվել ԱԻՆ և այլ գերատեսչություններին, ասել է ուժային կառույցներից մեկի աշխատակիցը: ԱԻՆ-ից պաշտոնական մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: