21 հունիսի 2012 - 11:59 AMT
Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել Կազանի Գրան պրիում

Էլինա Դանիելյանն առաջին պարտությունն է կրել Կազանի Գրան պրիի 9-րդ տուրում: Սև խաղաքարերով նա զիջել է Ալեքսանդրա Կոստենյուկին (Ռուսաստան):

Այս տուրից հետո Դանիելյանը 6 միավորով կիսում է 1-3 տեղերը Համփի Քոնեյրուի (Հնդկաստան) և Աննա Մուզիչուկի (Սլովակիա) հետ:

Նախավերջին 10-րդ տուրում հայ շախմատիստուհին սպիտակներով կխաղա Ալիսա Գալիմովայի հետ (Ռուսաստան): Այլ պարտիաներում կխաղան Մուզիչուկ-Հոու Յիֆան, Քոնեյրու-Կոստենյուկ, Բեթուլ Յիլդիզ-Եկատերինա Լագնո, Տատյանա Կոսինցևա-Անտուանետա Ստեֆանովա և Վիկտորիա Չմիլիտե-Նադեժդա Կոսինցևա զույգերը: