Ազատ ոճի հայ պատանի ըմբիշները Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում 2 արծաթե մեդալ են նվաճել: Մինչև 55կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Արտակ Հովհաննիսյանը, եզրափակչում նա զիջել է Ղալիբ Ալիևին (Ադրբեջան):
Մինչ այդ Հովհաննիսյանը հաղթել է Արկդիուս Կոլոդզիեին (Լեհաստան), Դավիթ Բերդիսին (Սլովակիա), Սուսուրիս Էլվիսին (Կոսովո) և Ռաուլ Դոնին (Ռումինիա):
Դավիթ Ափոյանը (66կգ ք/կ) նոււյնպես արծաթե մեդալ նվաճեց՝ եզրափակչում զիջելով Մուսատֆա Կայաֆին Թուրքիայից:
Ափոյանը հաղթել է Իվո Ցակովիչին (Սերբիա), Պետտերի Կարտիկայնենին (Ֆինլանդիա) և Քևին Հենկելին (Գերմանիա):
Վահե Թամրազյանը (84կգ ք/կ) մոտ էր բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն զիջեց Սանդրո Ամինաշվիլուն Վրաստանից: Չկարողացվավ մեդալ նվաճել նաև Համլետ Աբրահամյանը (120 կգ ք/կ):