Հունիսի 21-ին նշվում է Սքեյթբորդինգի միջազգային օրը: Այս ամենամյա տոնը սահմանել է Սքեյթբորդի ընկերությունների միջազգային ասոցիացիան 2004թ.:
Այսօրվա սքեյթբորդի առաջին նախատիպը հայտնվեց ԱՄՆ-ում 1958թ.: Տախտակն ուղղանկյուն էր և քիչ էր հիշեցնում ներկա մոդելները:
Այնուհետև Ռիչարդ Ստիվենսոնը մտածեց, որ կարելի է տախտակին «պոչ» ավելացնել և թեքել այն դեպի վեր: Այդ տեսքով սքեյթբորդը հասել է մինչ մեր օրերը: