Գիտությունների ակադեմիայում բացվել է Սայաթ-Նովային նվիրված նստաշրջանը21 հունիսի 2012 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, Երևանի բուհերի դասախոսներ: Նստաշրջանում բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, ներկաներին ողջունեց ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նստաշրջանում բանախոսներն անդրադառնում են Սայաթ-Նովայի արվեստին, ներկայացնում նրա երգերը տարբեր համատեքստերում և անցկացնում զուգահեռներ այլ արվեստագետների հետ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր ելույթում նշեց, որ մեծ աշուղի հոբելյանական տարում կոնսերվատորիան ՀՀ մշակույթի նախարարութան հետ մշակել է ծրագիր, որով սեպտեմբեր ամսից սկսած բազմապիսի միջոցառումներ կանցկացվեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |