21 հունիսի 2012 - 13:01 AMT
Եվրամիությունը պատրաստում է պատժամիջոցների նոր՝ 16-րդ, փաթեթը Սիրիայի վերաբերյալ

Եվրամիությունը պատրաստում է նոր, թվով 16-րդ պատժամիջոցների փաթերթը, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում: « Ակնկալվում է, որ նոր պատժիչ միջոցներին ԵՄ ԱԳ նախարարները հավանություն կտան հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, խոսքը գնում է ևս մեկ ֆիզիկական և 5 իրավաբանական անձանց «սև ցուցակում» ընդգրկելու մասին: