ՀԱԿ-ը խորհրդարանը շփոթել է Ազատության հրապարակի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային ժողովում շարունակվել է առաջիկա 5 տարիների համար կառավարության ծրագրի քննարկումը: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կրկին խիստ քննադատությամբ է հանդես եկել ինչպես նոր ծրագրի, այնպես էլ կառավարության հասցեին: Ըստ ՀԱԿ-ի կազմում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանի, կառավարության ծրագիրը չի ապահովում կայուն զարգացման մեխանիզմները և բարեկեցության աճը: Ավելին, չկան կոնկրետ ցուցիչներ ու կատարման ժամկետներ: Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է. «Ես դեմ եմ քվեարկելու: Կարծում եմ, արդյունքն ակնհայտ է, ես չեմ ցանկանում պատասխանատվություն կրել ծրագրի կանխատեսելի ձախողման համար»: Իր հերթին ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շարունակել է երեկվա բանավեճը վարչապետի հետ արտագաղթի վերաբերյալ՝ հայտարարելով, թե պատրաստ է բոլորին տրամադրել վարչապետի ելույթի ձայնագրությունն այն մասին, թե իրենք չենք պատրաստվում ոչ ոքի պահել Հայաստանում, որ հեղափոխություն չլինի: Իր խոսքում Մանուկյանը հեգնանքով նշել է, որ Տիգրան Սարգսյանին ու նախարարներին դժվար կլինի պատասխանել ՀԱԿ հարցերին, քանի որ նրանք կորցրել են իմունիտետը, «հավանաբար, չեն շփվել իսկական ընդդիմության հետ»: Մանուկյանը նաև խստորեն քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորներին՝ ասելով, թե նրանք միշտ կողմ են քվեարկում և սեփական կարծիքը չեն արտահայտում: Մանուկյանին տեղից արձագանքեց Գալուստ Սահակյանը՝ ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հանգստացնելու համար պատգամավորներին: Ավելի հեռուն գնաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը՝ հայտարարելով, թե ըստ էության այժմ ԱԺ-ում քննարկվում է ոչ թե կառավարության ծրագիրը, այլ նրա հանդեպ վստահության հարցը: Ինչպես իր կուսակիցները, նա խստորեն քննադատեց ոչ միայն կառավարության ծրագիրը, այլ նաև նրա նոր անդամներին՝ մասնավորապես, տրանսպորտի ու կապի նոր նախարար Գագիկ Բեգլարյանին: Զուրաբյանը հիշեցրել է սկանդալը, որի պատճառով Բեգլարյանը ստիպված եղավ հեռանալ Երևանի քաղաքապետի պաշտոնից, և հեգնանքով նշել է, որ հավանաբար նախագահ Սերժ Սարգսյանը առաջնորդվում է «յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է» տրամաբանությամբ: «Այս իշխանություններին, այս կառավարությանը չի կարելի ոչ միայն վստահել, այլ հարկավոր է ժամ առաջ ազատվել նրանցից»,-ասել է նա: ԱԺ ամբիոնից նա կոչ է արել բոլորին մասնակցել ՀԱԿ հունիսի 26-ի հանրահավաքին՝ նշելով, որ հանրահավաքների միջոցով հնարավոր կլինի ձերբազատվել այս իշխանություններից: Զուրաբյանին իրեն հատուկ հումորով պատասխանեց խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Ես կարծում էի, թե այս ամբիոնն եք օգտագործելու, իսկ դուք նորից հանրահավաքի կոչ ենք անում»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |