Ինդոնեզիայում ավիավթարի արդյունքում զոհվել է վեց մարդ![]() 21 հունիսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում ավիաաղետի արդյունքում զոհվել է վեց մարդ, մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով տեղական հեռուստատեսությանը: Ինչպես նշվում է, «Ֆոկկեր» Ֆ-27 ինքնաթիռը վայրէջք կատարելիս Հալիմ Պերդանակուսումա օդակայանից ոչ հեռու գտնվող բնակելի շենքին է բախվել: Վթարի տեղում շարունակում են աշխատել փրկարարները, հրշեջ բրիգադներն ու բժիշկները: Սկզբնապես հաղորդվում էր, որ ինքնաթիռում աղետի պահին գտնվում էր միայն երեք օդաչու, և բոլորը զոհվել են: Ավելի ուշ պարզվեց, որ ինքնաթիռում յոթ մարդ է եղել: Երկրի վրա զոհերի մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ հրշեջները շարունակում են պայքարել առնվազն մեկ տասնյակ տներ թափանցած կրակի դեմ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |