ՀԲ տարածաշրջանային տնօրենը միանգամայն հասանելի է համարում 7% տնտեսական աճը Հայաստանի համար![]() 21 հունիսի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը միանգամայն հասանելի է համարում 7% տնտեսական աճը Հայաստանի համար: Նա նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կառավարության առաջին նիստում: Միաժամանակ Ասադ Ալամը ուշադրությունը դարձրել է այն հանգամանքին, որ շատ բան կախված կլինի կառավարության ծրագրից ու քաղաքական փոփոխություններից, ինչպես նաև գլոբալ տնտեսությունից: Ասադ Ալամը նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանն արդեն 4,7% աճ է ապահովել, ակնկալվում է, որ հունիսի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն: Ինչպես նշել է փորձագետը, առաջատարը արդյունաբերություննր էր ու արտահանումը, ավելին, ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները պետք է հաշվի առնվեն 3-4 եռամսյակներում, բացի այդ պետական ներդրումներ են կատարվում: «Այս ամենի արդյունքում տնտեսական աճը կարող է ավելի բարձր լինել»,-ասել է նա: Նա հիշեցրել է, որ 2012թ. առաջին եռամսյակի համար ՀԲ կանխատեսումը Հայաստանի գծով կազմել են 4,1%-4,3%, սակայն այն վերանայվելու է: Հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրենի պաշտոնը կստանձնի Հենրի Քերալը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |