Հորդանանի տարածքում վայրէջք կատարած սիրիական ՄիԳ-21 կործանիչի օդաչուն իշխանություններին է դիմել իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ սիրիական իշխանությունները հաղորդում էին, որ դիսպետչերները կորցրել են կապը մարզական թռիչք իրականացնող կործանիչի հետ:
Ակտիվիստները պնդում էին, որ խոսքը գնում է փախստականի մասին:
Ինչպես հաղորդվում էր, Հորդանանի իշխանություններն իրենց հերթին հաստատել էին, որ սիրիական կործանիչն իսկապես վայրէջք է կատարել իրենց տարածքում: