Լեհաստանի բնակչից 100 կիլոգրամ մարիխուանա և 70 կիլոգրամ ամֆետամին է առգրավվել![]() 21 հունիսի 2012 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Լեհական հատուկ ծառայությունները, համագործակցելով եվրոպական գործընկերների հետ, իրականացրել են օպերացիա, որի արդյունքում այդ երկրի բնակչից 100 կիլոգրամ մարիխուանա և 70 կիլոգրամ ամֆետամին է առգրավվել, հաղորդում է «Լեհական ռադիոն»: Հանցագործը բերման է ենթարկվել ոչ թե Լեհաստանում, այլ Եվրամիության մյուս երկրներից մեկում: Համաձայն ոստիկանության տվյալների` 50-ամյա առաքիչը աշխատել է Հին աշխարհի մաֆիոզ խմբավորումներից մեկի համար: Քննիչներն արդեն պարզում են, թե որտեղից, ուր և ում էր նա տանում իր բեռը: Փորձագետների գնահատմամբ` առգրավված թմրանյութերի ընդհանուր արժեքը լեհական սև շուկայում կկազմեր մոտ 4 միլիոն եվրո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |