ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ27 սեպտեմբերի 2004 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Էմոմալի Ռահմոնովը նախօրեին Դուշանբեյում քննարկել են երկոկղմ համագործակցության հարցեր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Տաջիկստանի նախագահի մամլո քարտուղարին, հանդիպման ընթացքում հայտարարվել է պայմանագրաիրավական հիմքի կատարելագործման աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին: «Տաջիկստանը պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում, խրախուսել գործարար, գիտական եւ մշակութային կապերը»,- ասել է Է.Ռախմոնովը: Ռ.Քոչարյանն իր հերթին նշել է, որ Տաջիկստանի նախագահի Երեւան կատարած այցից հետո կայացել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը եւ գործարար համաժողով: «Դա լավ միտում է, որը պետք է արդյունք տա»,-նշել է Է.Ռախմոնովը: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը Դուշանբե է այցելել Չինաստան մեկնելու ճանապարհին, որտեղ նա պետական այցով կլինի սեպտեմբերի 26-30-ը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |