Հովիկ Աբրահամյան. Կատարված սխալները պետք է շտկել հետևողական ու համատեղ աշխատանքով![]() 21 հունիսի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակել է կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Արտահերթ ելույթով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա կարևորել է քննարկումները նախ այն պատճառով, որ խորհրդարանի առաջին լիարժեք աշխատանքային նիստն էր, որտեղ համակողմանի և ըստ էության բանավեճ էր ընթանում: Նա նկատել է, որ իր համար արդեն հստակ է, որ արդյունավետ են լինելու ԱԺ աշխատանքները, քանի որ ձևավորվել է լավ խորհրդարան: Նա կարևորել է նաև Ազգային ժողով-կառավարություն առաջին քննարկումը: «Կառավարության ծրագրի քննարկումը հենց այն մասին էր, որ պարտադիր չէ ընդդիմության ներկայացուցիչներն ամեն ինչ ասեն ու անեն, միայն թե դեմ լինի իշխանությանը, և հակառակը պարտադիր չէ, որ իշխանության ներկայացուցիչների ասածները միշտ լինեն անընդունելի: Սա քաղաքական բանավեճ էր, ապագայի ճանապարհի ընտրության վերաբերյալ մոտեցումների բախում էր, և հենց դրա համար ենք մենք այստեղ ու դրա համար են մեր ընտրողները մեզ գործուղել խորհրդարան: Ես համարում եմ, որ մեր աշխատանքների սկիզբը արդյունավետ ապագա է խոստանում, եւ դա ինձ անկեղծորեն ուրախացնում է»,-ասել է ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` կառավարությունն իրականում ներկայացրել է իրատեսական և ընդգրկուն փաստաթուղթ, որը արդեն հարյուր հազարավոր քաղաքացիների պաշտպանությանն է արժանացել, քանի որ ուղղակիորեն կազմված է Հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիման վրա: Ըստ Աբրահամյանի` Կառավարության ծրագիրը երկրում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցմամբ կազմված փաստաթուղթ է: ԱԺ նախագահը նշել է, որ ոչ մեկը չի ժխտում կատարված սխալները, բայց դրանք պետք է շտկել հետևողական ու համատեղ աշխատանքով: Նրա համոզմամբ` պետք է միանալ ողջամիտ, կառուցողական առաջարկներին, եթե նպատակը երկրի զարգացումն է ու կայուն տնտեսական աճ ապահովելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |