ԱՄՆ առևտրի նախարար Ջոն Բրայսոնը հրաժարական է տվել

ԱՄՆ առևտրի նախարար Ջոն Բրայսոնը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի նախարար Ջոն Բրայսոնը հրաժարական է տվել: Այդ մասին նա հաղորդել է նախարարության աշխատակիցներին հասցեագրված նամակում:

«Ես տեղեկացրել եմ նախագահին հրաժարական տալու իմ որոշման մասին»,- նշել է Բրայսոնը: Նրա խոսքով` իրեն տրամադրված կոլեկտիվն ամերիկյան ձեռնարկատերերին օգնում է օժանդակել տնտեսությանն ու աշխատատեղեր ստեղծել:

«Ես եկա այն եզրակացությանը, որ պետք է հեռանամ, որպեսզի վնաս չհասցնեմ այդ արտակարգ կարևոր առաքելությանը»,- հավելել է նա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ընդունել է Բրայսոնի հրաժարականը:

Հունիսի 9-ին 68-ամյա Բրայսոնը միանգամից երկու ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավոր էր դարձել Կալիֆոռնիա նահանգում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---