Էդգար Ղազարյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ![]() 21 հունիսի 2012 - 21:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ Ջերմուկի տարածքային կազմակերպության ղեկավար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու Էդգար Ղազարյանը կնշանակվի Վայոց Ձորի մարզպետ: Ինչպես հինգշաբթի օրը լրագրողներին է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, այդ որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում` Հայաստանի նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Շարմազանովի խոսքով` հինգշաբթի օրվա նիստում մարզպետի հարցից և խորհրդարանի կողմից ընդունված կառավարության ծրագրից բացի ուրիշ ոչ մի հարց չի քննարկվել: Նշենք, որ Էդգար Ղազարյանից առաջ Վայոց Ձորի մարզը ղեկավարում էր Սերգեյ Բագրատյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |